Հայկ Կոնջորյանը շուկայականից զգալիորեն ցածր գնով առանձնատուն է ձեռք բերել

Հայկ Կոնջորյանը շուկայականից զգալիորեն ցածր գնով առանձնատուն է ձեռք բերել

Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս 7/19 հասցեի Հայաստանում Բելառուսի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և կնոջը՝ Շուշան Ալեքսանյանին։ Կոնջորյանը այս առանձնատունը ձեռք է բերել 2024 թվականի հուլիսին։

2025 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը և կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 մլն դրամով։ Բնակելի տունը ձեռք է բերվել հիպոթեկային վարկով, որը տրամադրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։

«Հայէկոնոմբանկից» Կոնջորյանը և կինը ստացել են 48 մլն 238 հազար դրամ վարկ։ Հավանաբար մնացած 5.7 մլն դրամը տրվել է որպես կանխավճար։

Բնակելի տունը երկհարկանի է, ունի նաև ավտոկայանատեղի։

Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից։ Այս ընկերությունը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին։ Հովակիմյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Միլոն ռեալթի» ՍՊԸ-ի տնօրենը Ավետ Կոնջորյանն է՝ Հայկ Կոնջորյանի եղբայրը։ Դատելով համացանցում առկա լուսանկարներից՝ Բաբկեն Հովակիմյանը և Հայկ Կոնջորյանը ունեն ընկերական հարբերություններ։

Պարզելու համար, թե ինչ արժե բնակելի տունը, զանգահարեցինք «Միլոն մայնինգ» ՍՊԸ։ Ընկերության աշխատակիցը մեզ հայտնեց, որ բնակելի տան 1 քմ-ն արժե 420 հազար դրամ։ Բնակելի տան ներքին մակերեսը 240 քմ է, սակայն գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել միայն բնակելի մակերեսի՝ 180 քմ-ի արժեքը։ Կատարելով պարզ մաթեմատիկական գործողություն՝ կստանանք, որ Կոնջորյանի առանձնատան նման առանձնատուն ձեռք բերելու համար անհրաժեշտ է 75 մլն 600 հազար դրամ՝ 21 մլն 600 հազար դրամով ավել

Առինջ

Առինջը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 20 կմ հեռավորության վրա։ Այն պատմականորեն հայտնի է իր հնագույն եկեղեցիներով և միջնադարյան գերեզմանոցներով, որոնք վկայում են տարածքի հարուստ մշակութային ժառանգության մասին։ Ներկայումս Առինջը ժամանակակից բնակավայր է՝ զարգացած ենթակառուցվածքներով և գրավիչ բնական միջավայրով։

Հայաստան

Հայաստանը պատմական երկիր է Հարավային Կովկասում, որը հայտնի է իր հնագույն քաղաքակրթությամբ և քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու առաջին պետություն լինելու պատմությամբ (301 թվականին)։ Այն ունի հարուստ մշակութային ժառանգություն՝ ներառյալ եզակի ճարտարապետություն, խաչքարեր և հայկական այբուբենը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 5-րդ դարում։

Բելառուսի դեսպանատուն

Բելառուսի դեսպանատունը Հայաստանում գտնվում է Երևանում և ծառայում է որպես երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների կենտրոն։ Այն հիմնադրվել է 1993 թվականին՝ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական կապերի հաստատումից հետո։ Դեսպանատունը կարևոր դեր է խաղում տնտեսական, մշակութային և քաղաքական համագործակցության զարգացման գործում։