«Դեռ քանի-քանի հարձակումներ են սպասվում ՀՀ քաղաքացուն՝ պարզ չէ»

«Դեռ քանի-քանի հարձակումներ են սպասվում ՀՀ քաղաքացուն՝ պարզ չէ»

ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ է աղմկում ՀՀ գործող վարչախումբը՝ հարակից ենթակա դարձած դատաիրավական կառույցների՝ հանրությանը փոթորկող մեկը մյուսից ավելի բարկացնող որոշումներով։ Հիմա էլ նոր «նվաճում»՝ դպրոցական տղային երկամսյա կալանք՝ համարձակվել է գերագույնին սպառնալի շարժումով կանգնեցնել, եկեղեցուց դուրս վանել։ Փաստորեն, արդեն դպրոցական տղայի զայրացկոտ բռնկումն են «ծրագրավորված բռնության» փորձ համարում՝ բորբոքված երևակայության ահալի կեղծ տեսիլքների մեջ, տագնապն ու ահն է՞ համակել, գործած սխալների ծանրությո՞ւնը զայրացրել, պատասխանատվության ժամի մոտենա՞լն անհանգստացնել։ Հունիսի 7-ի ընտրության ելքն ուրվականի պես հետապնդում է։ Փաստորեն, որդեգրել են «հարձակումը պաշտպանության լավագույն ձևն է» մարտավարությունը։ Եվ դեռ քանի-քանի հարձակումներ են սպասվում ՀՀ քաղաքացուն՝ դեռ պարզ չէ։ Բայց ամեն ճնշում իր հակազդեցությունն ունի։ Իսկ պատասխանատվությունն անխուսափելի է։ Դատեսցիք ըստ գործոց ձերոց»։

ԵՊՀ

«ԵՊՀ»-ն Հայաստանի ամենահին և խոշորագույն համալսարանն է, որը հիմնադրվել է 1919 թվականին Երևանում։ Այն ստեղծվել է Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության կողմից՝ որպես ազգային բարձրագույն կրթության և գիտության գլխավոր կենտրոն, և մինչ օրհ շարունակում է մնալ երկրի առաջատար ուսումնական-գիտահետազոտական հաստատությունը։

ՀՀ

«ՀՀ»-ն Հայաստանի Հանրապետության պաշտոնական հապավումն է, ոչ թե կոնկրետ վայր կամ մշակութային օբյեկտ։ Այն որպես անկախ պետություն հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Խորհրդային Միության փլուզման ընթացքում, սակայն հայկական պետականության ավանդույթները և պատմությունը հասնում են մինչև մ.թ.ա. առաջին հազարամյակ։

Հունիսի 7-ի ընտրություն

«Հունիսի 7-ի ընտրություն» վայր կամ մշակութային օբյեկտ չէ, այլ պատմական իրադարձության՝ 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հիշատակում։ Այս ընտրությունները տեղի ունեցան 2020-ի 44-օրյա պատերազմից հետո և հանգեցրին իշխանության փոփոխության՝ վճռորոշ դառնալով երկրի քաղաքական հետպատերազմյան զարգացումների համար։