2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (ապրիլ) մրցութային հայտերի ընդունում

2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (ապրիլ) մրցութային հայտերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (ապրիլ) մրցութային հայտերի ընդունումը:

Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ԿԳՄՍ նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.

1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.

2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ.

3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝

ա. «Հայոց լեզու և գրականություն».

բ. «Հայրենագիտություն».

գ. «Օտար լեզուներ».

դ. «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)».

ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ».

զ. «Արվեստ և արհեստ».

է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն».

4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար.

5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար.

6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական.

7) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան.

8) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.

9) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ.

10) Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ).

11) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ

ՀՀ

«ՀՀ» հապավումը նշանակում է Հայաստանի Հանրապետություն՝ ժամանակակից անկախ պետություն։ Նրա պատմական հիմքերը կապված են Ուրարտուի թագավորության (մ.թ.ա. IX-VI դդ.), իսկ ավելի ուշ՝ հայկական թագավորությունների ու իշխանությունների հետ, որոնք պահպանեցին հայոց լեզուն, քրիստոնեական ինքնությունը և մշակույթը դարերի ընթացքում։ Այսօր ՀՀ-ն իր մայրաքաղաք Երևանով հանդիսանում է հայ ժողովրդի պետականության և մշակութային ժառանգության կենտրոնը։

ԿԳՄՍ նախարարություն

«ԿԳՄՍ նախարարություն»-ն Հայաստանի Հանրապետության կառավարության կենտրոնական գործադիր մարմին է, որը պատասխանատու է կուլտուրայի, երիտասարդության հարցերի և սպորտի ոլորտների համար։ Այն ստեղծվել է 2016 թվականին՝ նախկին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորմամբ, և իր գործունեությամբ նպաստում է ազգային մշակութային ժառանգության պահպանմանը, ստեղծագործական նախաձեռնությունների զարգացմանը և երիտասարդության ներգրավվածությանը հասարակական կյանքում։