Դաժան սպանություններ, ընտրակաշառք․ հաջորդ վարչապետը կի՞ն է լինելու․ էքստրասենս

Դաժան սպանություններ, ընտրակաշառք․ հաջորդ վարչապետը կի՞ն է լինելու․ էքստրասենս

Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, ներքաղաքական պայքարն ավելի է թեժանում։ Էքստրասենսը զրույցում ասում է, որ իր կանխատեսումներով՝ ընտրությունների արդյունքում Հայաստանում փոփոխություններ են սպասվում։ Էքստրասենսը պնդում է, որ իր կանխատեսումներով՝ ինչ-որ մի կին քաղաքական գործիչ էական դերակատարում է ունենալու ներքաղաքական պրոցեսներում։ «Ընտրությունների արդյունքում գաղտնի կուլիսային գործողություններ եմ տեսնում՝ իշխանությունների հետ կապված։ Նախկին իշխանությունների կողմից էլ ագրեսիվ գործողություններ եմ տեսնում, ոչ ստանդարտ մեթոդներ։ Իշխանափոխություն է լինելու, ինչ-որ մի կին է հայտնվելու՝ անսպասելի կերպով։ Ամեն դեպքում՝ ես չեմ ասում, որ այդ կինն է լինելու հաջորդ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը դժվարությամբ է հեռանալու։ Նա դեռ իր ծրագիրն ունի», — ասում է էքստրասենսը։

Էքստրասենսը նաև անդրադարձավ Հայաստանում սպասվելիք մյուս իրադարձություններին, մասնավորապես՝ սահմանային վիճակին, ինչպես նաև որոշ մահվան դեպքերի, որոնք ըստ նրա՝ ինքնասպանության կամ դժբախտ պատահարների անվան տակ սպանության դեպքեր են․ «Լարվածություն սամանին լինելու է մերթընդմերթ։ Փողերի լվացման դեպքերը, ինքնասպանությունները գնալով մեր երկրում շատանալու են։ Վերջին շրջանում գետերում, կամ ինչ-որ այլ ջրային տարածքներում հաճախ են դիակներ գտնում, և հայտարարում են, որ կամ ինքնասպանություն է տեղի ունեցել, կամ էլ՝ դժբախտ պատահար։ Իրականում գործ ունենք կրիմինալի հետ, և դրանք դաժան սպանության դեպքեր են։ Կենդանիների, մասնավորապես՝ շների դեմ դաժան վերաբերմունքը մեր երկրում ևս շատացել է, չի կարելի այդպես, դա ազդում է երկրի ընդհանուր մթնոլորտի վրա»։

Էքստրասենսի խոսքով՝ լրագրողների դեմ իշխանությունները նոր արշավներ են ծրագրում, ամեն գնով մասնագիտական հանրույթին լռեցնելու համար։

Հայաստան

Հայաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկն է՝ հարուստ պատմական և մշակութային ժառանգությամբ։ Այն հայտնի է իր բազմաթիվ պատմական հուշարձաններով, ինչպիսիք են Էջմիածինը, Գառնիի հեթանոսական տաճարը և Գեղարդի վանքը, որոնք արտացոլում են երկրի քրիստոնեական ավանդույթների և հազարամյակների ընթացքում ձևավորված ինքնատիպ մշակույթի խորքը։ Հայաստանը նաև համարվում է աշխարհում առաջին պետությունը, որը որպես պետական կրոն ընդունել է քրիստոնեությունը՝ 301 թվականին։

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, ոչ թե պատմական վայր կամ մշակութային հուշարձան։ Նա քաղաքական գործիչ է, որը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը՝ առաջնորդելով կառավարությունն ու ներքին և արտաքին քաղաքականությունը։