Վախեցածների կեղտոտ ու սրիկա հակաքարոզչությունը մեր դեմ

Վախեցածների կեղտոտ ու սրիկա հակաքարոզչությունը մեր դեմ

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վախեցածների կեղտոտ ու սրիկա հակաքարոզչություն մեր դեմ։

Ուրեմն, սոցիալական ցանցերում արհեստական բանականությամբ բացահայտ կեղծ տեսանյութ են տարածում՝ թե իբր ես միանալու եմ ՔՊ-ին։

Սա բացահայտ կեղծիք է։ Քաղաքացիներին կոչ ենք անում վստահել միայն մեր պաշտոնական էջերին, հետևել անձամբ իմ էջերին։ Մեր պաշտոնական էջն է` Միասնության թևեր/Wings of Unity:

Հաստ կարմիր գիծ` Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինել չի կարող, ՔՊ-ն իշխանության լինել չի կարող: Ես միշտ ասել եմ` որոնք են մեր կարմիր գծերը, իսկ դրանցից ամենահաստը այս իշխանությունն է: Մնացած որոշումները կայացվելու են` ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը հանաձայն` Հայաստանի ազգային շահերից ու անվտանգությունից ելնելով:

Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում փոխվի իշխանություն, վերջապես ազատվենք այս իշխանության ստեղծած նախկին-ներկա, սև ու սպիտակ արատավոր վանդակից»,- Արման Թաթոյան:

Ֆեյսբուք

Ֆեյսբուքը սոցիալական ցանց է, որը հիմնադրվել է 2004 թվականին Մարկ Ցուկերբերգի կողմից Հարվարդի համալսարանում։ Այն սկզբնապես նախատեսված էր ուսանողների միացման համար, սակայն արագորեն վերածվեց համաշխարհային հարթակի՝ միավորելով միլիարդավոր մարդկանց։ Այսօր այն հանդիսանում է թվային հաղորդակցության և տեղեկատվության կարևորագույն միջոցներից մեկը։

Հայաստան

Հայաստանը հարավային Կովկասի պատմական երկիր է, որը հայտնի է իր հնագույն քաղաքակրթությամբ և մշակութային ժառանգությամբ։ Այն աշխարհում առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն (մ.թ. 301 թվականին)։ Այսօր Հայաստանը հարուստ է լեռնային բնապատկերներով, հնագույն վանքերով (օրինակ՝ Էջմիածին, Գեղարդ) և զարգացող ժամանակակից մշակույթով։