Այս տարի լրանում է Օսմանյան կայսրությունում 1915թ․ իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։
Միաժամանակ, 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման աստիճանաբար կորցնում է իր դիվանագիտական առաջնահերթությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի ապրիլին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վերջնականապես հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Երևանի քաղաքական առաջնահերթությունը չէ։
Հասարակության շրջանում տարբեր մոտեցումներ են ուրվագծվում պատմական այս իրադարձության շուրջ։ Քաղաքացիների մի մասն առաջնային է համարում դրա միջազգային ճանաչմանն ու պահանջատիրությանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը, մի մասն էլ կարևորում է ապագային միտված ծրագրերը՝ չկենտրոնանալով հենց ցեղասպանության վրա, բայց և չմոռանալով այն։
Քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք ապրիլի 24-ն ընդունո՞ւմ են որպես հիշատակի օր, թե՞ այն պետք է լինի նաև ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում, ինչպես տարիներ շարունակ էր:
Հարցված քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ 1915-ի ողբերգությունն անհնար է մոռանալ, և Ցեղասպանության հարցը միշտ պետք է լինի մեր երկրի թե՛ արտաքին, թե՛ ներքին օրակարգերում։
«Ապրիլի 24-ը հիշատակի օր է, պետք է մեր քաղաքական օրակարգերից դուրս չգա։ Մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր դա ոչ թե Ցեղասպանություն, այլ անցողիկ բան են դիտարկում»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Որոշ քաղաքացիներ կարծում են, որ անցյալում կատարվածը չպետք է անդրադառնա ժամանակակից մարդու հոգեբանության վրա՝ այն համարելով վտանգավոր անհատի և պետության կայացման համար։
«Ցեղասպանությունը մեզ համար պիտի լինի պատմական դաս, որով պետք է ամրացնենք մեր պետության սյուն
Օսմանյան կայսրություն
Օսմանյան կայսրությունը միջնադարյան և նոր ժամանակաշրջանների հզոր պետություն էր, որը հիմնադրվել է 13-րդ դարի վերջին և գոյատևել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Այն ընդգրկում էր Հարավարևելյան Եվրոպայի, Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ տարածքներ, և նրա մայրաքաղաքն էր Կոստանդնուպոլիսը (այժմ՝ Ստամբուլ)։ Կայսրությունը հայտնի էր իր բազմազան մշակույթով և կրոնական հանդուրժողականությամբ, սակայն անկման շրջանում բախվեց ներքին և արտաքին մարտահրավերների, ինչը հանգեցրեց նրա փլուզմանը Առաջին համաշխարհային պատերազմից հետո։Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը գտնվում է Երևանում և նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն կառուցվել է 1967 թվականին ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սաշուր Քալաշյանի և քանդակագործ Հովհաննես Խաչատրյանի նախագծով: Հուշահամալիրը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդն ու հավերժական հիշողությունը:Հայաստան
Հայաստանը հարավային Կովկասի պատմական երկիր է, որը հայտնի է որպես քրիստոնեությունն առաջին պետական կրոն ընդունած պետություն (301 թ.): Այն ունի հարուստ պատմություն՝ սկսած Ուրարտուի թագավորությունից, միջնադարյան մշակութային վերելքից մինչև խորհրդային տարիներ, իսկ 1991 թ.-ին վերականգնել է իր անկախությունը:Երևան
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արարատյան դաշտում։ Այն հարուստ պատմություն ունի՝ սկսած ուրարտական Էրեբունի ամրոցից մինչև խորհրդային և անկախ Հայաստանի ժամանակաշրջանները։ Այսօր Երևանը հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ, մշակութային կենտրոններով և Կասկադ համալիրով։