Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև

Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ
___________
Համաժողովի հարգարժան մասնակիցներ,
Համայն հայության հոգևոր կենտրոն Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Սփյուռքի զորաշարժի համաժողովի մասնակիցներիդ։ Ողջունում ենք կարևոր այս նախաձեռնությունը, որը կոչված է քննարկելու մեր ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին հիմնախնդիրները, հստակեցնելու դրանց դիմագրավման ուղիներն ու մեր համազգային առաջնահերթությունները, վերարժևորելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։

Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև։ Խորը մտահոգություն են առաջ բերում մեր ազգային կյանքում պառակտվածությունը, ատելության սերմանումը, ազգային կառույցների թիրախավորումը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խաթարված վիճակը։ Եկեղեցու, հայկական բոլոր կազմակերպությունների նպատակը նույնն է՝ համախմբել ազգային ներուժը, անվտանգ ու ապահով դարձնել համայն հայության հայրենիքը, բարվոքել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, անխաթար պահպանել ազգային ինքնությունը:

Համաժողովին մասնակից ավանդական կազմակերպությունները, ազգային միություններն ու գործիչները, որոնք ներկայացնում են հայության տարբեր հատվածներ, մեր Սուրբ Եկեղեցու օրհնության ներքո անժխտելի ներդրում են ունեցել հայոց անկախ պետականության վերականգնման և Սփյուռքի կենսունակության պահպանման նվիրական գործում։ Անբեկանելի ճշմարտություն է, որ հայության և հայկականության հարատևության երաշխիքը լեզուն, հավատքը, ազգային դպրոցն է, հայրենի անկախ ու ինքնիշխան պետությունը, որի հատուկ հոգածության և ուշադրության ներքո պիտի գտնվեն նաև Սփյուռքը և Սփյուռքի առաջնային կարիքները։ Եվ, հետևաբար, Հայոց պետության պահպանությունն ու զորացումը այսօր է

Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

«Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը» Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տաճարն է, որը համարվում է աշխարհի ամենահին պետական եկեղեցին։ Հիմնադրվել է 303-ից 483 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո, և ըստ ավանդության՝ տեղը Գրիգոր Լուսավորիչին ցույց է տվել Հիսուս Քրիստոսը՝ երկնքից իջնող մի փառահեղ տեսիլքում։ Այսօր այն հայոց հոգևոր և մշակութային կենտրոնն է, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Հայաստան

Հայաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկն է՝ հարուստ պատմական և մշակութային ժառանգությամբ։ Այն հայտնի է իր բազմադարյա պետականության, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու առաջինության (301 թ.) և բազմաթիվ պատմական հուշարձաններով, ինչպիսիք են Էջմիածինը, Գառնիի հեթանոսական տաճարը և Գեղարդի վանքը։ Հայաստանի մշակույթն ու ինքնությունը պահպանվել են դարեր շարունակ՝ չնայած տարածաշրջանում տիրող մեծ տերությունների միջև գտնվելուն։

Սփյուռք

Սփյուռքը Հայաստանից դուրս ապրող հայ համայնքների ամբողջությունն է, որն առաջացել է պատմական տարբեր դարաշրջաններում, հատկապես 1915 թվականի Մեծ Եղեռնի հետևանքով տեղի ունեցած ցրումից։ Այն հայ մշակույթի, լեզվի և ազգային ինքնության պահպանման կարևոր կենտրոն է, որը մեծ դեր է խաղում Հայաստանի հետ կապերը պահպանելու և հայրենիքին աջակցելու գործում։